Բաղադրամասեր
500 գ կարագին՝
5 ձու,
2 բաժակ շաքարավազ,
2 բաժակ թթվասեր,
2 տուփ խտացրած կաթ,
1 թգ. սոդա
ալյուր,
1 տուփ շոկոլադ
Պատրաստման եղանակը
100 գր. կարագը լավ հարել, 3 ձուն և 1 բաժակ շաքարավազը լավ հարել, ավելացնել 2 բաժակ թթվասեր` 1 թգ. սոդայով և այնքան ալյուր, որ ստացվի փափուկ խմոր: Բաժանել 7 գնդի:
Թխել առանձին-առանձին:
ԿՐԵՄ - 2 տուփ խտացրած կաթը 2 ժամ եռացնել, 2 ձվի դեղնուցը 1 բաժակ շաքարավազով հարել: 400 գր. կարագը փափկեցնել, լավ հարել:
Բոլորը միասին լավ խառնել, քսել շերտերին: Վրան քերել շոկոլադե սալիկ: