Բաղադրամասեր

330 գրամ ցորենի ալյուր,

345 գրամ սերուցքային կարագ,

255 գրամ շաքարավազ,

75 մլ կաթ,

1 հատ հավի ձու,

1 հատ հավի ձվի դեղնուց,

1 ճաշի գդալ կոնյակ,

17 գրամ կակաո-փոշի,

7 գրամ վանիլի փոշի,

1 թեյի գդալ փխրեցուցիչ,

200 գրամ գլազուր,

10 գրամ ընկույզներ,

բիսկվիտի փշուրներ ըստ ցնկությամբ

Պատրաստման եղանակը

185 գրամ փափկած կարագը խառնել 125 գրամ շաքարավազի և ձվի հետ, մինչև ստացվի միատարր զանգված։ Ավելացնել ալյուր փխրեցուցիչի հետ, ստանալ խմորը։ Խմորը բաժանել 4 հավասար մասերի, ամեն մեկը բացել թխման համար նախատեսված թղթի վրա, այնքան, որ հնարավոր լինի բաժամել 18 x 18 սմ չապի կտորների։ Գրտնակած խմորը փահել սառնախցիկում 4 ժամ, այնուհետև դնել 200 աստիճան տաքացված ջեռոցում, 20 րոպե։ Սառեցնել թուղթը՝ չհանելով։

Գլազուրը խառնել 10 գրամ կակաոի հետ և հավասարաչափ պատել մի շերտը։ Կաթը խառնել դեղնուցի հետ, թողնել և ավելացնել 130 գրամ շաքարավազ, մարմանդ կրակի վրա հասցնել եռման և եռացնել 4-5 րոպե, մինչև պնդանալը։ Սառեցնել՝ ժամանակ առ ժամանակ խառնելով։

160 գրամ կարագը հարել, մինչը սպիտակելը, ավելացնել վանիլի փոշին և մաս - մաս լցնել ստացվաց սիրոպը, մանրակրկիտ հարելով, ավելացնել կոնյակ և շարունակել հարելը։ 2 ճաշի գդալ կրեմը պահել ձևաորման համար, իսկ մնացածի վրա ավելացնել 7 գրամ կակաո և նորից հարել։ Ընկույզները տապակել ջեռոցում և մանրեցնել։

Տորթը հավաքել, ամեն շերտը քսել կրեմով։ Վերև դնել գլազուրով շերտը, տորթի կողքի մասերը քսել կրեմ և շաղ տալ բիսկվիտի փշուրներով։ Տորթը ձևաորել սպիտակ կրեմով և շաղ տալ մանրեցված ընկույզ։ Դնել սարնարան։