Բաղադրամասեր
Խմորի համար՝
կարագ - 250 գր,
շաքարավազ - 1 բաժակ,
ձու - 2 հատ,
սոդա - 0,5 թ/գ,
ալյուր - 3 բաժակ,
Կրեմի համար ՝
թթվասեր - 1 բաժակ,
շաքարավազ - 1 բաժակ,
ԳլազուրԻ համար ՝
կակաոյի փոշի - 3 ճ/գ,
շաքարավազ - 6 ճ/գ,
կարագ - 50 գր,
կաթ - 3 ճ/գ
Պատրաստման եղանակը
Փափկած կարագը հարում ենք շաքարավազի հետ:
Ավելացնում ենք ձուն: Իսկ հետթ ՝ ալյուրն ու սոդան։
Խմորը բաժանում ենք երեք մասի, մի գունդը բացում ենք ու ամբողջական թխում, իսկ մյուս երկուսից պատրաստում ենք փոքրիկ թխվածքաբլիթներ ու թխում 180 աստիճան ջերմության տակ:
Քանի դեռ խմորը սառչում է, պատրաստում ենք կրեմը՝ թթվասերը հարելով շաքարավազի հետ:
Կորժը դնում ենք ներքևում, վրան քսում կրեմը, ապա շերտերով դասավորում թխվածքաբլիթներն ու կրեմապատում:
Գլազուրը պատրաստելու համար շաքարավազը, կակաոյի փոշին ու կաթը լցնում ենք հրակայուն տարայի մեջ ու դնում թույլ կրակի վրա: Ստացված զանգվածին ավելացնում ենք կարագն ու հասցնում եռման աստիճանի: