Բաղադրամասեր
բոված, կտրատած ընկույզ – 1 բաժակ,
շաքարավազ – 1 բաժակ,
ձվի սպիտակուց – 10 հատ,
վանիլին,
ալյուր – 1.5 ճ. գդ.,
Կրեմի համար ՝
շաքարի փոշի – 100 գ,
կարագ – 200 գ,
խտացրած կաթ – 3 ճ. գդ.,
կոնյակ – 1 ճ. գդ.,
Շոկոլադե կրեմի համար ՝
շաքարի փոշի – 100 գ,
կարագ – 200 գ,
խտացրած կաթ – 3 ճ. գդ.,
կոնյակ – 2 ճ. գդ.,
կակաո – 2 ճ. գդ.,
վանիլին
Պատրաստման եղանակը
Սպիտակուցներն առանձնացնել դեղնուցներից: Սպիտակուցները հարել մինչև անշարժ փրփուր դառնան: Աստիճանաբար ավելացնել վանիլի և շաքարավազի խառնուրդը:
Լրիվ խառնելուց հետո ավելացնել մանրացված ընկույզը: Ավելացնել նաև ալյուրն և բաժանել երկու մասի: Տապակին յուղաթուղթ դնել, տարածել խմորը: թխել 140-160 աստիճանում 2-2,5 ժամ:
Թողնել սառչի, թուղթը հանել, քսել սերուցքային կրեմը: Վրան քսել շոկոլադե կրեմը: Ծածկել երկրորդ խմորով, նորից րեմ քսել: Զարդարել կրեմով և չրերով: