Բաղադրամասեր

վարսակի փաթիլներ (հերկուլես) - 5 ճ/գդ,

կաթ - 150 մլ

ձու - 1 հատ,

կակաո - 3 ճ/գդ,

փխրեցուցիչ - 0,5 թ/գդ,

կաթնաշոռ - 250 գր,

ժելատին - 10 գր,

շաքարավազ, վանիլին - ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Բլենդերի մեջ լցնում ենք վարսակի փաթիլները, 5 ճ/գդ կաթը, ձուն, շաքարավազը, կակաոն և փխրեցուցիչը: Խառնում ենք այնքան, մինչև համասեռ զանգված ստանանք: Լցնում ենք ձևամանի մեջ և 30 րոպեով տեղափոխում ջեռոցը:

Բիսկվիթը կիսում ենք, կամ թխում ևս մեկը:

Ժելատինը 5 րոպե թրջում ենք սառը կաթի մեջ, կաթնաշոռն ու շաքարավազը բլենդերով խառնում ենք: Կաթը դնում ենք մարմանդ կրակին և անընդհատ խառնելով եռացնում: Այնուհետև կամաց-կամաց լցնում ենք կաթնաշոռային զանգվածի մեջ և կրկին բլենդերով խառնում:

Ձևամանի մեջ դնում ենք բիսկվիթի առաջին շերտը, լցնում կրեմը և ծածկում երկրորդով: 3-4 ժամով տեղափոխում ենք սառնարան: