Բաղադրամասեր
5 ձու,
1.5 բաժակ շաքարավազ,
5 ճգ. ձեթ,
1 թգ սոդա,
3 ճգ մեղր,
2 ճգ կակաո,
2-2.5 բաժակ ալյուր,
Կրեմ ՝
200 գր. կարագ,
1 տուփ եփած խտացրած կաթ,
Եփած Կրեմ ՝ 0,5 բաժակ կաթ,
կես բաժակ շաքարավազ,
1 ճգ ալյուր
Պատրաստման եղանակը
Խմորի պատրաստման համար ձուն, շաքարավազը, ձեթը, մեղրը միասին խառնել և դնել ջրի գոլորշու վրա, ընթացքում հաճախ խառնել: Ապա ավելացնել սոդա, լավ խառնելուց հետո ավելացնել նաև կակաոն և ալյուրը: Խմորը պետք է լինի թթվասերի խտությամբ: Խմորը բաժանել 4 մասին, յուրաքանչյուրը առանձին-առանձին թխել ջեռոցում, 180 աստիճան ջերմաստիճանում:
Եփած կրեմ պատրաստելու համար, բոլոր բաղադրիչները միասին խառնել և եփել շատ մարմանդ կրակի վրա, ընթացքում անընդհատ խառնել կրեմը: Եփելուց հետո թողնել, որ սառչի: 2րդ կրեմի պատրաստման համար կարագը լավ հարել, քիչ-քիչ ավելացնել եփած խտացրած կաթը: Երբ այս կրեմը կլինի պատրաստ վրան աստիճանաբար ավելացնել նաև եփած կրեմը և հարել հարիչով: Խմորի լիստերը իրար միացնել կրեմով և զարդարել քերված շոկոլադով: