Բաղադրամասեր

Խմորի համար `

2 հատ ձու,

1 թգ. սոդա,

200 գր. շաքարավազ,

3 ճգ. կակաո,

70 գր. կարագ,

2 ճգ. մեղր,

ալյուր,

Կրեմի համար `

1 բաժակ շաքարավազ,

2 հատ ձու,

150 գր. կարագ,

2 ճգ. ալյուր,

1 ճգ. կակաո,

100 գր. ընկույզ

2 բաժակ կաթ,

վանիլի փոշի,

Գլազուրի համար `

30 գր. կարագ,

շոկոլադ

Պատրաստման եղանակը

Կրեմի համար կաթը, ձուն, շաքարավազը և ալյուրը հարել: Այնուհետև դնել մարմանդ կրակի վրա և եփել այնքան մինչև կրեմը կխտանա, անհրաժեշտ է եփելու ընթացքում անընդհատ խառնել:

Այս զանգվածին ավելացնել կակաոն, վանիլի փոշին և լավ խառնել, հետո թողնել, որ սառչի:

Սառչելուց հետո ավելացնել ընկուզը և քերիչով անցկացված կարագը և լավ խառնել:

Խմորի համար ձուն, մեղրը, շաքարավազը, կարագը և սոդան լցնել կաթսայի մեջ և հարել: Այնուհետև կաթսան դնել գոլորշու վրա և անընդհատ խառնել գրեթե 5 րոպե:

Ավարտելուց հետո վերցնել գոլորշու վրայից, ավելացնել կակաոն և լավ խառնել: Այս զանգվածի վրա ավելացնել քիչ քիչ ալյուր այնքան, մինչև ստացվի պինդ խմոր, որը հնարավոր կլինի գրտնակով բացել:

Խմորը բաժանել 8 մասի, յուրաքանչյուրը գրտնակել և եփել ջեռոցում 180 աստիճան ջերմաստիճանում 3-7 րոպե:

Գլազուրի համար շոկոլադը մարմանդ կրակի վրա հալեցնել և ավելացնել կարագը:

Յուրաքանչյուր խմորի վրա կրեմ տարածել, իսկ վերջում թխվածքի վրա տարածել գլազուրը: