Բաղադրամասեր

2 հատ ձու,

100 գ կարագ,

1 թեյի բաժակ շաքարավազ,

200 գ թթվասեր,

0,5 թ/գ սոդա,

ալյուր,

ծեծած ընկույզ,

ջեմ

Պատրաստման եղանակը

Ձուն շաքարավազով լավ հարել, ավելացնել կարագ, թթվասեր, սոդա և այնքան ալյուր, որ ստացվի ձեռքերին չկպչող փափուկ խմոր:

Ստացված զանգվածը բաժանել 3 գնդի, մի փոքր գունդ էլ վերցնել, առանձին թխել երեսը զարդարելու համար:

Շերտերը թխվելուց հետո միացնել ցանկացած ջեմով, երեսին բարակ շերտով ջեմ քսել ու զարդարել տորթի փշրանքներով կամ ծեծած ընկույզով:

Տորթի կողքերին նույնպես ջեմ քսել և պատել փշրանքներով: