Բաղադրամասեր
Խմորի համար՝
5 ձու,
300 գր շաքարավազ,
2 ճգ մեղր,
100 գ մանրացված ընկույզ,
1 թգ սոդա,
վանիլին,
25 մլ ձեթ,
3 ճգ կակաո,
ալյուր,
Կրեմի համար ՝
500 մլ սերուցք ՝35% - անոց,
500 գր իրիս,
100 գ կարագ,
կոնֆետ, վանիլին
Պատրաստման եղանակը
Խմոր- Ձուն և շաքարավազը միասին լավ հարել, ապա հերթականությամբ ավելացնել մեղրը, ընկույզը, սոդան, վանիլը, ձեթը, կակաոն և ալյուրը այնքան, որ ստացվի թթվասերի խտությամբ խմորը: Խմորը բաժանել 4 մասի և թխել ջեռոցում, 180 աստիճան ջերմաստիճանում :
Կրեմ- Սերուցքը դնել մարմանդ կրակին, ավելացնել իրիս կոնֆետները և անընդհատ խառնել, որպեսզի տակը չկպչի: Երբ կոֆետները կհալչեն և զանգվածը կլինի միասեռ, ավելացնել կարագը և վանիլինը: Կրեմը լավ խառնել, ապա վերցնել կրակից և թողնել, որ սառչի:
Խմորները իրար ամրացնել կրեմով և զարդարել քերված շոկոլադով: