Բաղադրամասեր

3 բաժակ շաքարավազ (1 ճաշի գդալը խմորի, 2 ճաշի գդալը կրեմի),

260 գրամ սերուցքային կարագ (60 գրամ խմորի, 200 գրամ կրեմի),

2 ճաշի գդալ մեղր,

2 ճաշի գդալ կոնյակ,

5 հատ ձու (3-ը խմոր, 2-ը կրեմ),

2 թեյի գդալ սոդա,

ալյուր (3 ճաշի գդալը խմորի, 2 ճաշի գդալը կրեմի),

2 ճաշի գդալ օսլա,

1 բաժակ կաթ

Պատրաստման եղանակը

Կարագը հալեցնել։ Ավելացել շաքարավազ։ Միախառնել, ավելացնել մեղրը, կոնյակը։

Ձուն հարել և ավելացնել ընդհանուր զանգվածին։

Դնել մարմանդ կրակին, գդալով անընդհատ խառնել, ավելացնել սոդան, վերցնել կրակից։

Ավելացնել ալյուրը, խմորը մի քանի մասի բաժանել, գրտնակել, շերտերը հերթով թխել։

Պատրաստել կրեմը

Ձվին ավելացնել շաքարավազ, հարել։ Ավելացնել կրախմալը, ալյուրը, կաթը։

Դնել մարմանդ կրակին ու եփել։ Կրեմին ավելացնել կարագը, գդալով խառնել, որ հալվի։

Խմորի անհավասար մասերը կտրել, մանրացնել։ Շերտերին քսել կրեմը, վերջում ցանել մանրացրած խմորը։

Վերջում ցանել շաքարի փոշի։