Բաղադրամասեր

Խմորի համար`

10 հատ ձու,

2 բաժակ ալյուր,

2,5 բաժակ շաքարավազ

4ճ/գկակաո

Միջուկի համար ՝

0,5 բաժակ շաքարավազ,

0,5 կգ բալ,

1 բաժակ օղի,

Կրեմի համար ՝ 0,5 կգ կարագ, *

1 տուփ եփած խտացրած կաթ,

Գլազուրի համար ՝

100 գ շոկոլադ,

1 ճ/գ կարագ,

2 ճ/գ սերուցք

Պատրաստման եղանակը

Առանց կորիզի բալը լցնել օղու մեջ և թողնել 24 ժամ։ Խմորի համար նախատեսված բաղադրամասերը խառնել իրար և եփել ջեռոցում։

Պատրաստի թխվածքի վերին շերտը զգուշությամբ կտրել։ Տակի շերտի միջուկը հանել։

Խտացրած կաթը լավ հարել կարագի հետ, ավելացնել հանած միջուկը և բալը։ Ստացված խառնուրդը նորից լցնել տակի շերտի մեջ։ Վրան դնել երկրորդ շերտը և ծածկել գլազուրով։

Գլազուրի պատրաստման համար խառնել կաթը, շաքարավազը,կակաոն, դնել կրակի վրա և անընդհատ խառնել։ Վերցնել կրակից ավելացնել կարագը։ Գլազուրը լցնելուց հետո տորթը զարդարել բալով։