Բաղադրամասեր
Խմորի համար՝
ձու - 5 հատ,
շաքարավազ - 250 գր,
ալյուր - 200 գր,
վանիլային շաքար - 1 թ/գ,
Կրեմի համար՝ կարագ - 300 գր,
խտացրած կաթ - 200 գ,
Հալվա
Պատրաստման եղանակը
Սպիտակուցները հարում ենք շաքարավազի հետ։
Դեղնուցները հարում ենք մնացած շաքարավազի հետ այնքան, մինչև ստացվի սպիտակ զանգված։
Սպիտակուցային ու դեղնուցային զանգվածները խառնում ենք, ավելացնում ենք մաղով անցկացրած ալյուրը և շատ զգուշորեն խառնում ենք, որպեսզի որքան հնարավոր է քիչ օդ դուրս գա խմորից։ Խմորը լցնում ենք ձևամանի մեջ ու եփում մոտ 35 րոպե 180 աստիճան տաքացրած ջեռոցում։
Պատրաստ լինելուց հետո հանում ենք ջեռոցից ու 15 րոպե թողնում ենք ձևամանի մեջ, որ սառչի։ Այնուհետև հանում ենք ձևամանից ու բաժանում երեք մասի։
Պատրաստում ենք կրեմը, որի համար անհրաժեշտ կարագը հարում ենք, ավելացնում խտացրած կաթ՝ շարունակելով հարել այնքան, մինչև ստանանք միասեռ զանգված։
Հալվան անցկացնում ենք քերիչով, ավելացնում ենք կրեմային զանգվածին ու խառնում ենք։ Առաջին և երկրորդ խմորաշերտերը պատում ենք կրեմով։ Դնում ենք վերին շերտը, իսկ մնացած կրեմով պատում ենք կողային հատվածները։
Կարող եք նաև վրան լցնել շոկոլադե գլազուր: Մի քանի ժամ պահում ենք սառնարանում։ Ձևավորում ենք ըստ ճաշակի ու մատուցում։