Բաղադրամասեր
Կարագ-200 գրամ,
Ալյուր-4 բաժակ,
Սոդա-1 թեյի գդալ,
Ձու-2 հատ,
Մեղր-200 գրամ,
Շաքարավազ-0.5 բաժակ,
Խնձորի քացախ-5մլ,
Կարամելի համար ՝
Կակաոյի փոշի-5 ճաշի գդալ,
Մեղր-8 ճաշի գդալ,
Շաքարավազ-2 բաժակ,
Կարագ-400 գրամ,
Ընկույզ-2 բաժակ
Պատրաստման եղանակը
Ձուն շաքարավազով հարել, ապա հալեցված մեղր և շաքարավազ ավելացնել ու հարել: Կարագը հարել, ապա այն լցնել ձվի բաղադրության մեջ, ապա ավելացնել ալյուր, սոդա և խնձորի քացախ:
Խմորը բաժանել վեց գնդիկների, յուրաքանչյուր գունդ բացել և թխել 180 °C ջեռոցի մեջ 15 րոպե:
Կարամելի պատրաստման եղանակը ՝
Ընկույզը մանր կտրատել, կարագը հալել: Կարագի վրա ավելացնել ընկույզ, շաքարավազ, մեղր, կակաո: Այս զանգվածը դնել կրակի վրա և եփել 5-7 րոպե:
Յուրաքանչյուր շերտի վրա լցնել կարամելը, վերջում ամբողջ խմորը պատել կարամելով: Թողնել մի քանի ժամ հանգստանա: