Բաղադրամասեր

6 ձու 2 հատ 200 գրամանոց

3 թեյի բաժակ շաքարավազ,

300 գրամ կարագ,

2,5 թեյի բաժակ ալյուր,

1 թեյի գդալ սոդա,

3-4 ճաշի գդալ կակաո,

1 թեյի բաժակ ծեծած ընկույզ,

Պատրաստման եղանակը

Ցերեկ. 6 ձվի դեղնուցը 1 թեյի բաժակ շաքարավազի հետ լավ հարել, ավելացնել 100 գրամ կարագ, 1 հատ թթվասեր՝ հետը 0,5 թեյի գդալ սոդա խառնած, 1 թեյի բաժակ ալյուր։ Ամբողջ զանգվածը լավ խառնել, լցնել հատակին յուղ քսած համապատասխան կաթսայի մեջ (ոչ շատ խորիզ) և միջին կրակով թխել ջեռոցում։

Գիշեր. 6 ձվի սպիտակուցը 1 թեյի բաժակ շաքարավազի հետ լավ հարել, ավելացնել 100 գրամ կարագ, 1 հատ թթվասեր՝ 0,5 թեյի գդալ սոդա խառնած, 3-4 ճաշի գդալ կակաո, 1 թեյի բաժակ ծեծած ընկույզ, 1 թեյի բաժակ ալյուր£ Այս բոլորը լավ խառնել և վերը նշված ամանով նույն կերպ թխել ջեռոցում։

Կրեմ. 2 ձուն 1 թեյի բաժակ շաքարավազի հետ մի քիչ հարել, ավելացնել 0,5 թեյի բաժակ ալյուր, 0,5 թեյի բաժակ եռացրած-սառեցրած կաթ (կամ սովորական ջուր), լավ խառնել և մեղմ կրակով եփել՝ շարունակ խառնելով, որպեսզի կոշտուկներ չառաջանան, կրակից վերցնելուց հետո ավելացնել 100 գրամ կարագ և վանիլին։ Սառչելուց հետո քսել շերտերին, տորթի երեսն ու կողքերը նույնպես պատել կրեմով և ընկույզով (կամ տորթի փշրանքներով)։