Բաղադրամասեր

5 մեծ ձու,

6 ճաշի գդալ շաքարավազ,

1,75 բաժակ աղացած պնդուկ,

2 ճաշի գդալ ալյուր,

2 ճաշի գդալ կակաոյի փոշի,

2 թեյի գդալ փխրուցիչ ,

280 գր դառը շոկոլադ,

200 գր անալի սերուցքային կարագ՝ սենյակային ջերմաստիճանի,

7 ճաշի գդալ նուտելա,

200-220 գր վաֆլի՝ փշրված վիճակում

10 Ferrero Rocher կոնֆետ

Պատրաստման եղանակը

Լավ հարում եք ձվերը՝ շաքարավազի հետ: Խառնում եք ալյուրը, կակաոն և փխրուցիչը: Ավելացնում եք պնդուկը և այս խառնուրդը աստիճանաբար ավելացնում եք ձվային խառնուրդի մեջ: Տորթի ամանը քսում եք կարագով և խմորը լցնում այնտեղ: Դնում եք ձեռոցի մեջ՝ 40 րոպե, 175 աստիճանի տակ:

Հալեցնում եք շոկոլադը, սառեցնում այն մինչև սենյակային ջերմաստիճանի: Խառնում եք այն նախապես առանձին խփած կարագի և նութելլայի հետ: Ամբողջը խփում եք միասին մինչև միանման զանգված ստանալը:

Թխվածքը բաժանում եք երկու կամ երեք մասի: Քսում եք կրեմ յուրաքանչյուր մասի վրա և վրան լցնում մանրացված վաֆլին: Մնացած կրեմով քսում եք վերևի հատվածը, վրան նույնպես լցնում վաֆլիի և պնդուկի փոշին, եթե մնացել է:

Կոնֆետները կիսում եք երկու մասի և դնում շուրջը: Տորթը լավ սառացնում եք: Մատուցելուց առաջ մի քիչ շուտ եք հանում, որպեսզի կրեմը փափկի: