Բաղադրամասեր
150 գ կաթ,
120 գ սերուցքային կարագ,
150 գ ջուր,
120 գ ցորենի ալյուր,
20 գ շաքարավազ,
6 հատ հավի ձու,
280 գ եփած կրեմ,
300 գ 38%-անոց սերուցքներ,
7 գ ժելատին,
50 գ սև սուրճ,
150 գ մասկարպոնե պանիր,
100 գ 10%-անոց սերուցքներ,
500 գ մարմելադ,
30 մլ եգիպտացորենի օշարակ,
1,1 կգ շաքարավազի փոշի,
300 գ բիսկվիտ,
100 գ դեղձի ջեմ,
ներկ մի պտղունց,
50 գ եգիպտացորենի օսլա,
2 ճաշի գդալ կակաո
Պատրաստման եղանակը
Պատրաստել եփված խմորը: Խառնել ջուրը և կաթը, ավելացնել կարագի կտրատած կտորներ և շաքարավազ։ Դնել մարմանդ կրակի վրա և հասցնել եռման։ Ավելացել ալյուր և խառնել։ Խառնել այնքան, որ խմորը դառնա պինդ և միատարր։ Անջատել կրակը։ Խառնել մեկ հատ ձվի հետ։ Ամանը քսել կարագով։ Խմորը լցնել մեշոկի մեջ և իրարից ոչ շատ հեռավորության վրա դասավորել խմորիկները։ Թխել 200 աստիճանում, մինչև թխվելը։
Տարիմասի կրեմը պատրաստելու համար նախապես 35-38%-անոց սերուցքները խառնել խառնել ջրով մինչը պնդանալը:Եփել 50 մլ սուրճ։ Թողնել սուրջը սռչի ևա ավելացնել ժելատինը և լավ խառել։ Խառնուրդի վրա ավելացնել 200 գրամ եփած կրեմը։ Խառնուրդը հասցնել սենյակային ջերմաստիճանի և դանդաղ խառնել սերուցքի հետ։ Խմորիկների մեջ լցնել կրեմը։
Փխրուկների պատրաստում։ 80 գ եփած կրեմը խառնել 2 ճաշի գդալ շաքարավազի փոշու հետ և մասկարպոնե պանրի հետ։ Դանդաղ ավելացնել 10%-անոց սերուցքներ:
Բուրգի նման հավեքելու համար ամեն մի խմորը պետք է կպցնել մյուին պանրի միջոցով և ամեն շերտի վրա շաղ տալ կակաո։ Պատրաստի բուրգը փաթաթել թարմ թխած բարակ բիսկվիթով՝ 1սմ հաստության։ Փակել թղթով և դնել սառնարանում, որպեսզի սառչի։
Մաստիկայի պատրաստում։ Մանր սպիտակ մարմելադների վրա ավելացնել եգիպտացորենի օշարակ, ավեալցնել կանաչ ներկանյութ և դնել միկրոալիքային վառարանում 2-3 րոպե։ Պետք է լավ ուռեն։ Ստացված մարմելադները խառնել շաքարավազի փոշու մեջ, միատարր զանգված ստանալու համար։ Մաստիկայի մի մասը գրտնակել․ բացել բարակ շերտի, որով պետք է փաթաթել բուրգը։ նախապես վրան քսելով ջեմ։ Մնացած մասը գրտնակել, կտրատել փոքր կտորների և շարել տորտի վրա, նախապես թռչելով ջրի մեջ։
Վերջում կարելի է զարդարել մրգի կտորներով՝ ելակ, մալինա...