Բաղադրամասեր

Խմորի համար `

4ձու,

3ձվի սպիտակուց,

1 բաժակ շաքարավազ,

2 բաժակ մածուն,

1,5 թեյի գդալ սոդա,

3 ճաշի գդալ կակաո,

50 գրամ կարագ կամ բուսայուղ,

2-3 բաժակ ալյուր,

Կրեմի համար ՝

3 ձվի դեղնուց,

1,5 բաժակ կաթ,

1,5 բաժակ շաքարավազ,

1,5 ճաշի գդալ ալյուր կամ օսլա,

250 գրամ կարագ,

1 պտղունց վանիլին,

Գլազուրի համար ՝

100գ մաքուր շոկոլադ ,

1ճաշի գդալ կակաո,

0.4 բաժակ կաթ,

50 գրամ կարագ

Պատրաստման եղանակը

4 Ձվերը 1բաժակ շաքարավազի հետ հարում ենք, մածունի մեջ լցնելով սոդան` ավելացնում ենք մասսային, այնուհետև կակաոն, բուսայուղը կամ կարագը: Այնուհետև կրեմի համար նախատեսված 3 ձվի դեղնուցներն առանձնացնում ենք սպիտակուցներից ու դնում մի կողմ, իսկ սպիտակուցները 0,5 բաժակ շաքարավազով պատրաստում ենք բեզե ու քիչ-քիչ խառնում խմորին, որից հետո միայն ավելացնում ենք ալյուրը. մասսան պետք է լինի թթվասերից մի փոքր թանձր: Այս չափի խմորը նախատեսված է ջեռոցի մեծ թավաների կամ 28-30սմ տրամագծով կլոր թավայի համար:

Յուղում կամ ձեթում եք թխվելիք թավան կամ յուղաթուղթը և խմորի զանգվածը լցնում մեջը: Թխեք 180-200 աստիճան տաքությամբ ջեռոցում մոտ 30 րոպե:

Բիսկվիթը երբ ուռչում է, լուցկու կամ ատամի մաքրիչի միջոցով ստուգեք, եթե այն բոլոր կողմերից եփված է, հանեք ջեռոցից և առանձնացրեք թավայից քանի դեռ չի սառչել, եթե յուղաթղթի վրա եք եփել, ուրեմն արագ տաք վիճակում պոկեք թուղթը և դրեք մի կողմ խմորը սառչի:

Կրեմի պատրաստման համար շաքարավազն ու ձվի դեղնուցները լավ հարում ենք, ավելացնում ալյուրը, նորից հարում, այնուհետև ավելացնում ենք կաթը, միատարր զանգված ստանալով` այն լցնում ենք հաստ հատակով կաթսայի կամ թավայի մեջ ու ցածր կրակի վրա դնում: Կրակին անընդհատ խառնում ենք, մինչև եռալը, այն պնդանալու է և բլբլթա, այդ ժամանակ հեռացնում ենք կրակից և թողնում սառչի:

Երբ սառում է եփված կրեմի զանգվածը, կարագը թասի մեջ լավ հարում եք և գդալ առ գդալ ավելացնում եփվածը, վերջում ավելացրեք վանիլինը:

Ամբողջ կրեմը հաստ շերտով /մոտ 0.5 սմ/ քսեք մեր սառած բիսկվիթի շերտի վրա, հարթ լինելու համար վերցրեք երկար դանակ և հակառակ կողմով հարթացրեք կրեմը:

Գլազուրի պատրաստման շատ եղանակներ կան տարբեր համերով, սակայն այս մեկը հիշեցնում է հենց էսկիմո պաղպաղակի շոկոլադե ջնարակի համը: Կաթը լցնում եք հաստ հատակով տարայի մեջ ու ավելացնում կտորների բաժանած շոկոլադը: Շոկոլադի հալչելուց ավելացրեք կակաոն ու կարագը ու լավ հարեք մինչ եռալը, հենց եռա վերցրեք կրակից ու թողեք սառչի:

Երբ մեր գլազուրը սառչում է այնքան, որ մատով հպվելուց շատ աննշան գոլ լինի ու դեռ հասցրած չլինի պնդանալ, լցնում ենք մեր հարթ քսած կրեմի վրա ու զգուշությամբ տարածում ողջ տորթի վրա: