Բաղադրամասեր

100 գրամ կարագ 82,5%,

2 հատ հավի ձու,

1 հատ խտացրած կաթ,

1 բաժակ ալյուր,

0,5 թեյի գդալ սոդա,

2 թեյի գդալ կակաո։

Կրեմ՝

թթվասեր (0,3 կգ) և 15 գրամ շաքար։

Պատրաստման եղանակը

Խառնեք կարագը խտացրած կաթի հետ։

Ավելացրեք ձու և ալյուր։

Հունցում են խմորը։ Այնուհետև բաժանում ենք այն 3 մասի։ Թխում ենք ամեն շերտը առանձին։

Կրեմը պատրաստելու համար խառնում ենք բաղադրիչները հարիչով 6 րոպե։

Երբ շերտերը պատրաստ կլինեն, պատում ենք դրանք կրեմով և միացնում տորթին։

Կարելի է շերտերի արանքներում ընկույզ կամ հատապտուղներ դնել։

Թողնում ենք 2 ժամ։ Ավելի լավ է՝ դնեք սառնարանում։