Բաղադրամասեր
1 բաժակ ալյուր,
1 բանկա խտացրած կաթ,
2 հատ ձու,
1/2 թ/գ սոդա,
300 գրամ ելակ,
3 ճ/գ 2 ճ/գ,
ձիթայուղ
Պատրաստման եղանակը
Տարայի մեջ հարել ձուն ու սոդան,որից հետո այդ տարայի մեջ ավելացնել խտացրած կաթը և ալյուրը:
Բոլոր բաղադրիչները լավ խառնել:
Թխելու համար նախատեսված տարայի հատակը և կողքերը պատել ձեթով: Խմորը լցնել տարայի մեջ:
5-10 րոպե խմորը թողնել 150–170 °С տաքությամբ ջեռոցի մեջ:
Հանել և թխվածքի վերին մասի վրա ելակ դնել և նորից տեղադրել ջեռոցի մեջ: 20 րոպեից հանել ջեռոցից, թողնել, որ սառչի:
Մատուցելիս թխվածքը պատել շաքարի փոշիով: