Բաղադրամասեր

Ցորենի ալյուր 400 գ,

կարագ 250 գ ,

հավի ձու 3 հատ,

դդում 900 գ ,

շաքար 200 գ,

սերուցք` 30%-անոց 200 մլ,

դարչին, վանիլին, աղ` ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Ալյուրը և աղը շաղ տվեք խորը տարրայի մեջ: Ձեռքով տրորեք փափկած կարագի հետ այնքան, մինչև խառնուրդը հիշեցնի հացի փշրանքներ: Այնուհետև ավելացրեք հարած ձուն և հունցեք խմորը: Վերջինիս տվեք գնդի ձև, փաթաթեք թաղանթով և 30–50 րոպե դրեք սառնարանի մեջ:

Մաքրեք դդումը, հեռացրեք կորիզները: Մսային մասը քառակուսիաձև կտրատեք: Լցրեք հաստ հատակով տարրայի մեջ, մի փոքր ջուր ավելացրեք և խաշեք միչև փափկելն ու հեղուկի լրիվ գոլորշիանալը: Ստացվածը բլենդերով հարեք մինչև համասեռ զանգվածի ստանալը: Թխվածքն ավելի փափուկ լինելու համար ստացված զանգվածը կարող եք անցկացնել մանր ցանցի միջով:

Խմորը բացեք ալյուրով պատված մակերեսի վրա և դրան տվեք 30 սմ պարագծով կլոր ձև: Խմորի մակերեսին փռեք թծվածքի համար նախատեսված թուղթ և վրան ցանեք ցանկացած ձավարեղեն: Դա կեղևին թույլ կտա հավասարաչափ եփել: 15 րոպե թխել 190 աստիճան ջերմության պայմաններում:

Դդմի զանգցածը լցրեք խորը տարրայի մեջ և հարեք երկու ձվի, շաքարավազի, սերուցքի, համենունքների և աղի հետ: Ստացված խառնուրդը լցրեք թխած խմորի վրա: Թխել ևս 50-55 րոպե 180 աստիճան ջերմաստիճանի պայմաններում: Երբ թխվածքը սառչի, այն հանգիստ կարելի է կտրատել ըստ չափաբաժինների: