Բաղադրամասեր
1,5 բաժակ շաքարավազ,
3 հատ հավի ձու,
200 գրամ թթվասեր,
1,5 բաժակ ցորենի ալյուր,
50 գրամ սերուցքային կարագ,
1/2 թեյի գդալ աղ,
1/2 թեյի գդալ սոդա,
5 հատ սննդի գունավորում
Պատրաստման եղանակը
Հալեցնել սերուցքային կարագը և թողնել սառի սենյակային ջերմաստիճանում։ Հարել ձուն շաքարավազի հետ, մինչև փրփուրի առաջանալը։ Այնուհետև ավելացնել թթվասեր, սերուցքային կարագը, աղը, սոդան։ Նորից բոլորը հարել, որից հետո խառնուրդի վրա ավելացնել մաղած ալյուր։ Խառնել միչև միատարր զանգված ստանալը։ Պետք է ստացվի թթվասերի նման զանգված։
Խմորը բաժանել այնքան մասերի քանի գույն ունեք, դնել տարբեր ամաների մեջ։ Եվ խառնել ներկի հետ, ներկի հետ վարվելու ձև կարող եք գտնել ներկի տուփի վրա։ Թխելու համար ֆորման պատել կարագով։ Մեջտեղի մասում լցնել խմորի մի տեսակը, թողնել, որ այն տարածվի։ Այնուհետև լցնել ուրիշ գույնով խմորը։ Պետք է արագ չանել, պետք է սպասել մինչև խմորը տարածվի, նոր լցնել մյուս գույնով խմորը։ Տորթը թխել 200-250 աստիճան պայմաններում 30-40 րոպե։