Բաղադրամասեր

Թխվածք՝

1 հատ ձու,

140գ շաքարավազ,

4 ճաշի գդալ թթվասեր,

¼ թեյի գդալ սոդա,

50գ սերուցքային կարագ,

160գ ալյուր։

Կրեմի համար ՝

2 հատ ձվի սպիտակուց,

120գ շաքարի փոշի,

1 ճաշի գդալ դոնդող,

Սև շոկոլադ 100գ,

1 ճաշի գդալ ձեթ։

Պատրաստման եղանակը

Խմորի համար ձվերը խառնել շաքարավազի հետ, մինչև միասեռ զանգված ստանալը։ Ավելացնել հալած կարագ և թթվասեր, լավ խառնել։

Մաղել ալյուրը և ավելացնել սոդա, և լավ խառնել, պետք է ստացվի խիտ զանգված։

Գդալի կամ պարկի օգնությամբ խմորը լցնել ջեռոցի թավայի վրա, փոքր կլորներով։

Թխել 180 աստիճանում, մինչև թեթևակի կեղև առաջանալը։

Դոնդող խառնել 50մլ ջրով։ Սպասել մինչև ուռչի և տաքացնել ջրային բաղնիքի վրա, չեռացնել։

Սպիտակուցների վրա ավելացնել շաքարավազի փոշի, հարել ջրային բաղնիքի վրա մինչև պինդ զանգված ստանալը։

Դանդաղ ավելացնել դոնդողը և շարունակել հարելը։ Երբ զանգվածը դառնա դոնդողատիպ դնել սառնարանում 5-10 րոպե։

Մեկ կլորի վրա քսել կրեմ, փակել մյուսով և դնել սառնարանում։

Շոկոլադը հալեցնել, ավելացնել ձեթը և լավ խառնել։

Երբ կրեմը ամբողջությամբ պնդանա, ամբողջովին պատել շոկոլադով։ Դնել սառնարանում մինչև շոկոլադի պնդանալը։