Բաղադրամասեր
խմորի համար `
1 բաժակ ալյուր,
1 բաժակ շաքարավազ,
5 ձու,
1 թեյի գդալ փխրեցուցիչ,
Վանիլին,
Կրեմի համար `
1 ձու,
1 բաժակ կաթ,
2,5 ճաշի գդալ ալյուր,
½ բաժակ շաքարավազ,
50 գ. կարագ,
Գլազուրի համար `
50 գ. կարագ,
4 ճաշի գդալ շաքարավազ,
4 ճաշի գդալ թթվասեր,
3 ճաշի գդալ կակաո,
Վանիլին
Պատրաստման եղանակը
Սկզբում հարեք ձվերը շաքարքվազի և վանիլինի հետ: Հետո ավելացրեք ալյուրն ու փխրեցուցիչը ու նորից լավ հարեք: Ջեռեփուկի տարայի տակ կարագ քսեք: Դրեք խմորը նախօրոք տաքացրած ջեռոցը: Թխեք միջին կրակի վրա մոտավորապես մեկ ժամ: Ճիշտ ժամանակն է պատրաստել կրեմը: Հարեք ձուն, շաքարավազը, վանիլինը, կաթը և ալյուրը: Դրեք մարմանդ կրակի վրա, եփվելու ընթացքում անընդհատ խառնեք, մինչև պնդանա:
Երբ կրեմը պատրաստ լինի, վերցրեք կրակից, ավելացրեք կարագ և լավ խառնեք: Թողեք կրեմը սառչի: Մինչ խմորը եփվում է, պատրաստեք գլազուրը: Կաթսայի մեջ դրեք կարագի կտորները, դրեք այն մարմանդ կրակի վրա, որ գարագը հալվի: Ավելացրեք կակաո, շաքարավազ, վանիլին և թթվասեր, խառնեք և եփեք մինչև շաքարավազը լուծվի: Պետք չէ որպեսզի գլազուրը եռա:
Երբ խմորը պատրաստ լինի, բաժանեք այն երկու մասի: Մի կեսին քսեք ամբողջ կրեմը, հետո ծածկեք բիսկվիթի մյուս մասով: Հետո վրան լցրեք գլազուրը ու դրեք սառնարան երեք ժամով: