Բաղադրամասեր

Խմոի համար ՝

100 գ ալյուր,

150 գ շաքարավազ,

4 հատ ձու,

0,5 թ/գ փխրեցուցիչ,

30 գ կակաո,

Միջուկի համար ՝

120 գ կարագ,

120 գ շաքարավազ,

250 մլ կաթ,

150 գ կոկոսի քերուկ,

Ջնարակի համար ՝

6 ճ-գ շաքարավազ,

120 մլ կաթ,

60 գ կարագ,

5 ճ/գ կակաո,

Խմորը փափկեցնելու համար կարող եք ավելացնել 2 ս/բ սերուցք

Պատրաստման եղանակը

Ձվերը լավ հարել շաքարավազի հետ: Ալյուրը, փխրեցուցիչը և կակաոն խառնել, ավելացնել ձվային զանգվածի մեջ: Լավ խառնել: Խմորը լցնել պերգամենտով պատած կաղապարի մեջ և մոտ 30 րոպե թխել նախապես 190 աստիճան տաքացրած ջեռոցում:

Պատրաստ լինելուց հետո մի փոքր թողնել կաղապարի մեջ, հետո հանել և դնել ցանցի վրա: Թողնել, որպեսզի խմորը նվազագույնը 3 ժամ հանգստանա: Միջուկը պատրաստելու համար խառնել կաթը, կարագը և շաքարավազը, դնել կրակի վրա և սպասել՝ մինչև կարագը լրիվ հալչի: Զանգվածի մեջ ավելացնել կոկոսի քերուկը և եփել ցածր կրակի վրա՝ անընդհատ խառնելով (մոտ 15 րոպե): Ամբողջովին սառեցնել:

Բիսվիթը կիսել 2 մասի: Ներքևի շերտը փափկեցնել սերուցքով: Վրան ամբողջությամբ տեղաբաշխել կոկոսային կրեմը: Երկրորդ շերտը նույնպես փափկեցնել սերուցքով, դնել կրեմի վրա և մի փոքր սեղմել:

Պատրաստել ջնարակը: Խառնել կաթը, շաքարավազը, կակաոն և կարագը, դնել կրակին, անընդհատ խառնելով եփել՝ մինչև պնդանալը:

Տորթն ամբողջությամբ պատել ջնարակով և դնել սառնարանը 2-3 ժամ: