Բաղադրամասեր

թխվածքաբլիթ' 300 գր,

թթվասեր' 500 գր,

շաքարավազ' 1 բաժակ,

ժելատին' 3 ճաշի գդալ,

ելակ, կիվի ( ըստ ցանկության կարող եք ընտրել նաև այլ մրգեր, հատապտուղներ)

Պատրաստման եղանակը

Ժելատինի վրա լցնում եք կես բաժակ սառը ջուր: Թողնում եք այդպես 30 րոպե: Այդ ընթացքում թթվասերը հարում ենք շաքարավազի հետ: 30 րոպե անց ժելատինով ջուրը դնում ենք կրակի վրա և այնքան տաքացնում, մինչև ժելատինն ամբողջությամբ լուծվի: Կարևորը' չհասցնել այն եռման ջերմաստիճանի:

Ժելատինի մեջ քիչ-քիչ լցնում ենք թթվասերը' անդադար խառնելով: Ելակն ու կիվին կտրատեք, մասերի բաժանեք նաև թխվածքաբլիթը:

Խորը թասի մեջ դրեք կերակրի համար նախատեսված տոպրակ: Թասի հատակին լցրեք արդեն կտրատած մրգերը, հետո՝ թխվածքաբլիթի կտորները, ապա' նորից մրգերի շերտ, իկս հետք' թխվածքաբլիթ: Այս շերտավոր զանգվածի վրա լցնում եք թթվասերն ու ժելատինը և դնում ենք սառնարանում 2 ժամով: Այնուհետև զգուշությամբ շուռ տվեք այն ափսեի մեջ, կտրատեք և մատուցեք: