Բաղադրամասեր
շաքարավազ – 90 գ, կիտրոն – 1 հատ, նուշ – 30 գ, պնդուկ – 50 գ,
թթվասեր – 200 գ,
ալյուր – 100 գ,
մեղր – 50 գ,
ձու – 1 հատ,
սալորի չիր – 200 գ,
չամիչ – 50 գ,
կոնյակ – 40 մլ,
փխրեցուցիչ – 1 թ.գդ.
Պատրաստման եղանակը
Ձուն 50գ շաքարավազի հետ հարել:
Նուշը լցնել եռացած ջրի մեջ, մի քանի րոպե թողնել, կեղևը հանել:
Մանրացնել, խառնել ձվին: Ավելացնել փխրեցուցիչին խառնած ալյուրը, մեղրը, կիտրոնի հյութը, խառնել:
Թխել 180 աստիճանում 15-20 րոպե:
Սալորի չիրը թրջել գոլ ջրում 30-60 րոպե, մինչև ուռչի:
Բլենդերի մեջ մանրացնել սալորաչիրը, պնդուկը, ավելացնել կոնյակը:
Թթվասերը հարել մնացած շաքարավազի հետ (40 գ) և միացնել պնդուկի զանգվածին:
Կրեմը քսել խմորի վրա, չամիչով զարդարել: Դնել սառնարանը մի քանի ժամ: Կտրատել, մատուցել: