Բաղադրամասեր

տավարի միս 600 գրամ,

ձու 2 հատ,

կարագ 100 գրամ,

գազար 2 հատ,

սոխ 1 գլուխ,

նեխուր 2 ցողուն,

չամիչ 50 գրամ,

ընկույզ 50 գրամ,

հաց 0.5 հատ

Պատրաստման եղանակը

Գազարը, սոխը, նեխուրը մանր կտրատել, տապակել, հովացնել, խառնել չամիչը, մանր կտրատած հացը, համեմել:

Ավելացնել նաև կտրատած ընկույզը և մի թեթև հարած ձուն:

Միսը կտրել այնպես, որ ստացվի բարակ ամբողջական շերտ:

Ծեծել մուրճիկով, վրան դնել պատրաստած միջուկը:

Միսը փաթաթել, թելով կապել և տապակել բուսայուղի մեջ, մոտ 45 րոպե:

Կտրատել ոչ շատ հաստ շերտերով և մատուցել: