Բաղադրամասեր
150 գ շոկոլադ,
150 գ ընկույզի միջուկ,
100 գ շաքարափոշի,
1 հատ ձու,
50 գ ռոմ (գինու տեսակ)
Պատրաստման եղանակը
Շոկոլադը հալեցնել:
Ընկույզը մանր կտրատել, վրան ավելացնել ձու, շաքարափոշի և ռոմ: Ստացված զանգվածից գնդիկներ պատրաստել, այն թաթախել ձվի սպիտակուցի հետ քերիչով անցկացրած շոկոլադի մեջ: Թողնել 2 օր նոր մատուցել:
Բաղադրատոմսը՝ Արմանուշ Տոնոյանից