Բաղադրամասեր

1 հատ միջին չափի բազուկ,

1 հատ փոքր կարմիր կաղամբ,

1 հատ վարունգ,

1 հատ գլուխ սոխ,

1 հատ գազար,

համեմ,

սամիթ,

մաղադանոս,

1 թ/գ սումախ,

աղ,

սև պղպեղ,

քացախ,

ձեթ

Պատրաստման եղանակը

Բազուկը լվանալ և խաշել մինչև պատրաստ լինելը, հովացնել և անցկացնել քերիչով:

Կաղամբը լվանալ, մանր կտրատել, վրան աղ ցանել և մի փոքր տրորել, որ հյութը անջատվի:

Այնուհետև ավելացնել քացախը և ձեթը, դնել կողքի:

Այդ ընթացքում քերիչով անցկացնել գազարը, կտրատել վարունգը ձողիկներով, իսկ սոխը՝ կիսալուսնաձև:

Կտրատած բանջարեղենները ավելացնել կաղամբի վրա, այստեղ ավելացնել նաև մանր կտրատած կանաչին և համեմունքները, լավ խառնել:

Թողնել սառնարանում 1 ժամ, ապա մատուցել: