Բաղադրամասեր

1 հատ հնդկահավ

աղ

պղպեղ

յուղ

ԼՑՈՆԻ ՀԱՄԱՐ՝

100 գ պաքսիմատի փոշի

100 գ ալյուր

2 հատ ձու

1 թ/գ խմորիչ

0,5 թ/գ կիտրոնի աղ

1 հատ ոթ մեծ գլուխ սոխ

2-3 գդալ թթվասեր

կաթ

մանր կտրտած մաղադանոս

Պատրաստման եղանակը

Մաքրած ու լվացած հնդկահավին երեսից աղ քսել, իսկ ներսից՝ աղ և պղպեղ:

ԼՑՈՆ՝ Խմորիչը բացել տաք ջրում, ավելացնել կաթ, ձու, պաքսիմատի փոշի, ալյուր և լավ խառնել: Եթե զանգվածը չոր է ստացվել՝ մի քիչ թթվասերը չի խանգարի: Ստացված զանգվածով լցոնել հնդկահավը և կարել: Հնդկահավի նուրբ մասերը ծածկել փայլաթիթեղով, իսկ այն մասերին, որոնք բավականաչափ յուղոտ չեն, ճարպի շերտեր դնել: Հնդկահավը, պետք է եթել ջեռոցում 2,5-4,5 ժամ: Տապակելու ընթացքում ժամանակ առ ժամանակ անհրաժեշտ է վրան լցնել դուրս տված հյութից: Թռչունը կարելի է համարել պատրաստ, երբ միսը փափկի, և ոտքերը հնարավոր լինի շարժել հոդերում: Փայլաթիթեղն ու ճարպի շերտերը հարկավոր է հեռացնել և մոտ կես ժամ շարունակել տապակել մարմանդ կրակի վրա:

Այնուհետև հնդկահավը ձևավորել ըստ ճաշակի և մատուցել փլավի կամ աղցանի հետ: