Բաղադրամասեր

1 հավ

200 գ խոզապուխտ

100 գ անկորիզ զեյթուն

250 գ մայոնեզ

2 գլուխ սոխ

աղ, պղպեղ

կանաչի

Պատրաստման եղանակը

Հավի կաշին զգուշությամբ հեռացնել այնպես, որ չվնասվի: Միսն անջատել ոսկորներից և խոզապուխտի հետ 2 անգամ անցկացնել մսաղացով, ավելացնել մանր կտրտած սոխը:

Զանգվածը համեմել աղով, սև պղպեղով, մայոնեզով, կտրտած կանաչիով, ապա զգուշությամբ լցնել կաշվի մեջ: Ճեղքված մասերը կարել, հավն ամբողջությամբ պատել մայոնեզով և ջեռոցում 1ժ եփել:

Պատրաստի ուտեստը զարդարել ձիթապտուղներով: