Բաղադրամասեր

0,5 կգ հավի կրծքամսին ՝

100 գ ընկույզ,

70 գ սխտոր,

150 գ թթվասեր,

զարադարելու համար ՝ նռան հատիկներ

սև պղպեղ, աղ, մաղադանոս ՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Հավի կրծքամիսը խաշել։ Խաշելուց հետ մանրացնել թելերի նման։

ընկույզը մանր կտրատել, սխտորը նույնպես մանրացնել, ավելացնել հավի կրծքամսի վրա։

Համեմել աղով և պղպեղով։ Վրան լցնել թթվասեր, լավ խառնել։

Վրան զարդարել նռան հատիկներով և չկտրարված ընկույզով։