Բաղադրամասեր
150 գ հորթի մսին՝
200 գ կարտոֆիլ,
1/2 ձու,
15 գ գլուխ սոխ,
25 գ հալած յուղ,
50-75 գ տոմատի խյուս,
կանաչին, աղը պղպեղը՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Հորթի փափուկ միսը մանր կտրտել, յուղով տապակել, փոխադրել կաթսան և վրան ջուր լցնել այնքան, որ միսը միայն ծածկվի։
Կաթսան փակել և միսը մարմանդ կրակով խաշել մինչև պատրաստ լինելր։ Պատրաստել սոխառած, դրան ավելացնել տոմատ-պյուրե։
Ալյուրը յուղով բովել մինչև մուգ դարչնագույն դաոնալը, բաց անել քիչ ջրով,որից հետո ավելացնել սոխառածր, աղ, կարմիր պղպեղ, տոմատ և թողնել մինչև որ եռա։
Պատրաստած տոմատի խյուսը լցնել մսի կտորների վրա, ավելացնել կարմիր գինի և 10—15 րոպե նորից շոգեխաշել։ Միսը մատուցել վրան սամիթ ցանած։