Բաղադրամասեր

Խմոր՝

1 կգ ալյուր,

300 գ գոլ ջուր,

1 ճաշի գդալ չոր խմորիչ,

1 ճաշի գդալ աղ,

1 ճաշի գդալ շաքարավազ,

Համեմունքներ,

2-3 ճաշի գդալ բուսական յուղ,

-

Սոուս՝

1 բանկա իր հյութի մեջ եփված լոլիկ,

2 ճաշի գդալ տոմատի մածուկ,

2 պճեղ սխտոր,

Չորացրած օրեգանո,

-

Լցոնի՝

Ձիթապտղի յուղ 200 գ,

200 գ Պանիր,երշիկեղեն,վիչինա, բեկոն,

5-6 խոշոր հատիկ սունկ

4-5 հատ խորոված կարմիր պղպեղ

Ձիթապտուղ

Պատրաստման եղանակը

Սկսեք հունցել խմորը: Որքան շատ հունցեք՝ այնքան լավ կստացվի: Վերցրեք խմորը եւ մի քանի անգամ (որքան շատ, այնքան լավ) բարձրացրեք ու խփեք սեղանին:

Մոտ քսան րոպե խմորին տանջելուց հետո դրեք թասի մեջ, վրան շատ տաք ջրի մեջ թրջած ու քամած սրբիչ փռեք ու դրեք փակ տեղ, որտեղ միջանցահովիկ չի լինի:

Մեկ ժամ հետո հանեք, նորից ծեծեք, հունցեք, խփեք խմորը, էլի դրեք հանգստանալու: Մեկ ժամից խմորը պատրաստ կլինի:

Գնդերը բացեք գրտնակով: Որքան բարակ՝ այնքան լավ: Ձեթոտած թավայի վրա դնում եք խմորը: Վրան քսում եք ձիթապտղի յուղը, ապա լոլիկի սոուսը: Այս սոուսը կարելի է պատրաստել այն ընթացքում, երբ խմորները հասունանում են տաք տեղում:

Պիցցետաների համար բարակ բացած խմորից բաժակի օգնությամբ շրջանակներ կտրեք, թավան անպայման յուղոտեք, վրան դրեք խմորի շրջանակները, որոնց վրա ձիթապտղի յուղ քսեք, ու ՝ ըստ ճաշակի: