Բաղադրամասեր

300գ 35%-անոց սերուցքներ,

150գ շաքարավազ,

3 հատ ձվի դեղնուց,

½ բաժակ կաթ։

Պատրաստման եղանակը

Եռացրած և սառեցված կաթի մեջ ավելացնել 3 հատ դեղնուց, շաքարավազ և մի փոքր վանիլ, դնել ջրային բախնիքի վրա և անընդհատ հարելով հասցնել խտացված կաթի մակարդակի։

Հարել սերուցքները մինչև պնդանալը։ Շատ պետք չէ հարել սերուցքները, որպեսզի կարագ չդառնան։

Միացնել երկու զանգվածները և դանդաղ խառնել։ Դնել սառցախցիկում մեկ ժամ։

Մատուցելուց վրան շաղ տալ շոկոլադ և քերած ընկույզ։