Բաղադրամասեր
600 գ ալյուր,
100 գ շաքարավազ,
500 մլ ջուր,
30 գ խմորիչ,
2 հատ ձու,
125 մլ ձեթ,
աղ
Պատրաստման եղանակը
Ալյուրը խառնել ջրի հետ, ավելացնել խմորիչը, շաքարավազը, ձուն և աղը։ Խմորը հունցել։ Խմորի վրա ավելացնել ձեթ։ 2 ժամ պահել տաք տեղում։
Ձեռոցի թավան նախապես պատել աղով։ Լցնել խմորը և սպասել մինչև հավասարաչափ տարածվի։ Դնել ջեռոցում, թխել 35-40 րոպե 180 աստիճանում։
Ջեռոցից հանելուց հետո դնել թաց կտորի վրա և պահել մի քանի րոպե, որից հետո շրջել թավան։ Հացը մատուցել տաք վիճակում։