Բաղադրամասեր

տավարի աղացած միս - 1,5 կգ

բլղուր - 0.5 կգ

աղ, սև և կարմիր պղպեղ

սոխ - 1 կգ

յուղ - 4 ճգ:

Պատրաստման եղանակը

Բլղուրը գոլ ջրով թրջել, թողնել:

Միսը երկրորդ անգամ աղալ, խառնել բլղուրին:

Աղ, պղպեղ ցանել, լավ խառնել:

Սոխը մանր կտրատել, առատ յուղով տապակել: Սոխեռածին կարմիր պղպեղ ցանել, մի փոքր չոր կանաչի փշրել:

Մսի խառնուրդից գդալով դնել ափի մեջ, տափակեցնել, փոս անել կենտրոնում, համեմված սոխեռած դնել, ապա փակել և կլորացնել` քյուֆթայի ձև տալով:

Եփել աղաջրում մինչև եփվող գնդիկները ջրի երես բարձրանան: