Բաղադրամասեր
Սերուցքային պանիր' 110գ,
Խտացրած կաթ' 5ճ. գդալ,
Յուղոտ սերուցք' 4ճ. գդալ,
Վանիլ' 3կաթիլ,
Սուրճ' 1բաժակ,
Քերած շոկոլադ
Թխվածքաբլիթ,
Պատրաստման եղանակը
Տարրայի մեջ հարեք պանիրը, սերուցքը և վանիլը: Թխվածքաբլիթը թաթախեք սուրճի մեջ մի քանի վայրկյանով այնպես, որ այն ամբողջովին չփափկի: Թխվածքաբլիթը ամբողջական շերտով դրեք տարայի մեջ, վրան լցրեք հարած զանգվածի կեսը: Վրան դրեք թխվածքաբլիթի երկրորդ շերտը և փակեք հարած զանգվածի վերջին շերտով: Քերեք շոկոլադը, լցրեք զանգվածի վրա: Աննկարագրելի համեղ տիրամիսուն պատրաստ է: Միայն թե մատուցելուց առաջ դրեք այն սառնարանում 1-2 ժամով: