Բաղադրամասեր
տավարի լյարդ - 500 գր
սերուցքային կարագ - 200-250 գր
գազար - 1 հատ
դափնու տերև - 2 հատ
բահար - 3-4 հատ
սոխ - 1 հատ
մաղադանոս - 1 փունջ
սխտոր
աղ, աղացած սև պղպեղ, ընկուզ՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Լյարդը լվանալ, մաքրել, կտրատել փոքր կտորների, մաղադանոսը, գազարը և սոխը կտրատել բարակ շերտերի և կարագով տապակել : Ավելացնել սխտոր, դափնու տերև և բահարի հատիկներ:
Լավ տապակելուց հետո, հեռացնել դափնու տերևը, և զանգվածը 2-3 անգամ անցկացնել մսաղացով: Այնուհետև այն տեղավորել կաթսայում, ավելացնել աղը, սև պղպեղը, աղացած ընկույզը և բլենդերով հարել:
Պատրաստված պաշտետը տեղափոխել ապակե կամ տարայի մեջ և սառեցնել: