Բաղադրամասեր

250 գ հորթի միս

50 գ հաց

70 գ կաթ

պաքսիմատ

150 գ թարմ սունկ

1 թ/գ թթվասեր

աղ, սև պղպեղ

Պատրաստման եղանակը

Միսը և կաթի մեջ թաթախված հացն անցկացնել մսաղացով: Զանգվածը համեմել աղով, պղպեղով, լավ խառնել: Պատրաստել գնդեր, բացել և յուրաքանչյուր գնդի մեջ լցնել սնկի միջուկից, տափակացնել և տապակել ձեթի մեջ:

ՄԻՋՈՒԿԸ՝ եփած սունկը կտրտել, լավ տապակել, համեմել աղով, սև պղպեղով, վերջում ավելացնել թթվասերը: