Բաղադրամասեր

տավարի միս – 300 գ,

նուռ – 1 հատ,

սխտոր – 1-2 ատամիկ,

ընկույզի միջուկ – 60 գ,

թթվասեր – 2 ճ. գդ.,

մայոնեզ – 2 ճ. գդ.,

աղ, սև պղպեղ

Պատրաստման եղանակը

Տավարի միսը խաշել, մանր կտրատել կամ թել-թել անել, ավելի գեղեցիկ կստացվի: Նուռը մաքրել, հատիկներն առանձնացնել, մի քանի հատիկ թողնել զարդարելու համար: Սխտորը մաքրել, ճզմել:

Ընկույզի միջուկը մանրացնել դանակով, շատ մանր փշրելու կարիք չկա: Թթվասերը, մայոնեզը, սխտորը խառնել, աղ, պղպեղ անել: Սոուսը լցնել մսի վրա, ավելացնել նռան հատիկները, ընկույզը և խառնել: Զարդարել և մատուցել տոնական ընթրիքին: