Բաղադրամասեր
150 գ տավարի մսին՝
25 գ բուլղարական տաքդեղ,
0,02 գ չաման,
0,1 գ կարմիր պղպեղ,
20 գ հալած յուղ,
40 գ պոմիղոր,
50 գ վարունգ,
1/4 ձու,
աղը, սխտորը՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Մանր կտորներով կտրտած տավարի փափուկ միսը երկու անգամ մսաղացով աղալ սխտորի և բուլղարական տաքդեղի հետ միասին:
Աղացած մսի մեջ գցել չամանի (քեմոնի) սերմ, կարմիր պղպեղ, աղ և լավ խառնել: Դրանից հետո այղ խճողակից ձևավորել մանր գնդիկներ, թաթախել հարած ձվի մեջ և տապակել հալած յուղով:
Մսի կոլոլակը մատուցել պոմիդորի և վարունգի հետ: