Բաղադրամասեր
Տավարի փափուկ միս – 1կգ,
Ալյուր – 1 ճ/գ,
Սխտոր – 1 պճեղ,
Սոխ – 1 մեծ գլուխ,
Կարմիր չոր գինի – 300գ,
Աղ, աղացած սև պղպեղ,
մաղադանոս,
Հալած յուղ – 50գ,
Սունկ – 300գ,
Դափնու տերև – 1 հատ
Պատրաստման եղանակը
Թավան տաքացնել յուղով, տապակել միսը, որը պետք է նախօրոք կտրտել 40-50 գրամանոց կտորների, ավելացնել ալյուրը, մանր կտրատած սոխն ու սխտորը տապակել միասին մոտ 5 րոպե:
Ավելացնել գինու և ջրի խառնուրդը 1/1 հարաբերությամբ այնպես, որ միսն ամբողջովին ծածկվի, ավելացնել մաղադանոս կամ այլ կանաչիներ՝ ըստ ճաշակի, աղացած սև պղպեղը, դափնու տերևը, ծածկել կափարիչով և եփել ևս 2.5 ժամ: Սունկը եփել առանձին, վերջում լցնել մսի վրա: