Բաղադրամասեր
50 գ կարագ,
1 փունջ համեմ,
50 գ ձեթ,
1 գլուխ սոխ,
6 հատ ձու,
500գ կարտոֆիլ,
աղը, պղպեղը և մաղադանոսը՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Կարտոֆիլը մաքրել և կտրատել բարակ կլորների։ Սոխը կտրատել և տապակել կարագի և ձեթի խարնուրդի վրա, հասցնելով ոսկեգույնի, այնուհետ ավելացնել կարտոֆիլը, տապակել այնքան, քանի դեռ կարտոֆիլը չի փափկե, բայց շատ պետք չէ եփվի։
Խորը ամանի մեջ խառնել ձվերը, աղի և պղպեղի հետ։ Զանգվածի վրա ավելացնել կարտոֆիլները սոխի հետ և խառնել։
Զանգվածը լցնել ամանի մեջ և եփել 5 րոպե։ Միաժամանակ ջեռոցը տաքացնել 180 աստիճանի և ամանը դնել այնտեղ։ Թողնել 4-5 րոպե։
Մատուցել սպիտակ հացով, ձիթապտղի ձեթով և սխտորով։