Բաղադրամասեր
0.5 լ կաթ,
1 թեյի գդալ եգիպտացորենի ալյուր,
120 գ մուգ շոկոլադ,
շաքարավազը՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Կաթը դնել մարմանդ կրակի վրա: Հենց որ կաթը եռա, ավելացնել մանր կտրտած շոկոլադ: Անընհատ խառնելով՝ եփել այնքան ժամանակ, մինչև որ ստացվի համաչափ զանգված:
Վրան ավելացնել շաքարավազ և եգիպտացորենի ալյուր: Հետո առանձին 50 գ եռման ջրի վրա ավելացնել մեկ ճաշի գդալ ալյուր և այն լցնել շոկոլադի վրա: