Բաղադրամասեր

4 հացաբլիթ,

4 ձու,

4 կտոր խոզապուխտ,

½ բաժակ քերած պանիր

Ցանկության դեպքում կանաչի,

Անհրաժեշտ է նաև փայլաթիթեղ

Պատրաստման եղանակը

Տաքացրեք վառարանը մինչև 180 աստիճան:

Կտրեք հացաբլիթների վերևի մասը: Փոքր դանակով հանեք փափուկ մասը:

Հացաբլիթների հատակին դրեք խոզախուխտի կտորը, վրան կոտրեք ձուն, լցրեք քերած պանիրը և կանաչին:

Փակեք հացաբլիթի վերևի մասը կտրած գլխիկով, փաթաթեք փայլաթիթեղով և 10-15 րոպեով դրեք վառարանի մեջ: