Բաղադրամասեր
250 մլ կաթ
250 մլ 11%-ոց սերուցք
15 գ կակաո-փոշի
3 թեյի դգալ խտացրած կաթ
կես գդալ դարչին
Պատրաստման եղանակը
Կաթը և սերուցքը տաքացնել փոքր կաթսայում, բայց թույլ չտալ եռա:
Ավելացնել կակաո, խառնելով այնքան, որ առաջանա փրփուր:
Ավելացնել խտացրած կաթը, հարել և հետևել, որ կաթը չեռա:
Եփել մինչ կակաոն ամբողջությամբ լուծվի ևս 2-3 րոպե, ապա վերցնել կրակից:
Լցնել բաժակների մեջ, ավելացնել դարչին: Ավելի շոկոլադային համ ստանալու համար կարելի է հալեցնել նաև մուգ կամ կաթնային շոկոլադ: