Բաղադրամասեր
150 գ խոզի մսին՝
100 գ սերկևիլ,
20 գ հալած յուղ,
աղը,պղպեղը՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Խոզի մեջքամիսը կտրտել 130—150 գ բաժնեկտորների, ցանել աղ, պղպեղ, որից հետո դնել դաղած յուղով տապակի մեջ և տապակել մինչև որ րոլոր կողմերից կեղև գոյանա։
Լվացած սերկևիլը կտրտել խոշոր կտորներով, հեռացնել սերմը և յուղով տապակել մինչև պատրաստ լինելը: Տապակած խոզի մսի շուրջը դարսել սերկևիլի տապակած կտորները, վրան ցանել դարչին, ավելացնել 3—4 մեխակ, տապակր ծածկել և դնել ջեռոցը մինչև պատրաստ լինելը։
Խոզի միսը մատուցել նույն տապակում, վրան մաղադանոս ցանած: