Բաղադրամասեր

300 գ կարտոֆիլին՝

100 գ սոխ,

30 գ յուղ,

2 հատ պոմիդոր,

1 հատ վարունգ,

աղը, պղպեղր, կանաչին՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Խոշոր կարտոֆիլը մաքրել, լվանալ կտրտել 1 սմ հաստությամբ միատեսակ կլորակներով, քիչ չորացնել և երկու կողմից տապակել դաղած յուղում. կիսատապակած դրությամբ վրան ցանել աղ, պղպեղ։ Նույն եղանակով տապակել նաև կլորակներով կտրտած սոխը։

Մատուցելիս կարտոֆիլի և սոխի տապակած կլորակները բլրաձև դասավորել սկուտեղի վրա, վրան կանաչի ցանել, կողքին դնել թարմ պոմիդոր և թերաղի վարունգ։