Բաղադրամասեր
ձուկ -500 գր
կիտրոնի հյութ- 2 ճգ
բուսական յուղ- 2 ճգ
սոխ- 1 գլուխ
սխտոր- 1 պճեղ
սպիտակ գինի- 1 փոքր բաժակ
կտրատած կանաչի- 2 ճգ
թարմ վարունգ- 250 գր
լոլիկ- 250 գր
քաղցր պղպեղ- 250 գր
աղ, սև պղպեղ:
Պատրաստման եղանակը
Բուսական յուղի մեջ տապակել մանր կտրատած սոխն ու սխտորը:
Ձկան վրա ցանել աղ, կիտրոնի հյութ և ավելացնել սոխառածին:
Վրան լցնել գինին և կտրատած կանաչին, ծածկել կափարիչով և եփել 10-15 րոպե:
Առանձին թավայի մեջ բարակ օղակներով կտրատել քաղցր պղպեղը և տապակել քիչ քանակությամբ բուսական յուղի մեջ:
10 րոպե հետո ավելացնել մանր կտրատած վարունգը և եփել ևս 5 րոպե, հետո՝ լոլիկը:
Համեմել աղով և սև պղպեղով:
Երբ բանջարեղենը եփվի, լցնել ձկան վրա, ծածկել կափարիչով և եփել 5 րոպե մարմանդ կրակի վրա:
Մատուցել տաք վիճակում: